Միրալեմ Պյանիչ. «Մորատան իմ խորհրդի կարիքը չունի»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մեկնաբանել է թուրինցիների հարձակվող Ալվարո Մորատայի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

Բոսնիացին կատալոնական ակումբ է տեղափոխվել 2020 թվականի ամռանը, սակայն չկարողացավ հաստատվել թիմում և այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բեշիկթաշում»:

«Մորատան իմ խորհրդի կարիքը չունի: Նրա կարիերան առայժմ լավ է ընթանում, քանի որ խաղացել է մեծ ակումբներում՝ «Ռեալում», «Չելսիում», «Ատլետիկոյում» և «Յուվենտուսում»:

Միակ խորհուրդը՝ ոչ միայն Մորատային, այլ ընդհանրապես բոլորին, լավ մտածիր նախքան այն վայրը, որտեղ երջանիկ ես, նույնիսկ եթե այլ ակումբ քեզ ավելին առաջարկի։

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստներին երբեմն պետք է մոտիվացիա և նոր մարտահրավեր։ Մորատան կհասկանա, թե ինչ անել:

Ինչ վերաբերում է դե Լիխտին, նա հիանալի ընտրություն կատարեց՝ որոշելով առաջադիմել Ջորջիո Կյելինիի և Լեոնարդո Բոնուչիի կողքին:

Նա երջանիկ է Թուրինում, և այս դեպքում ավելի լավ է ոչ մի տեղ չգնալ։ Դե, եթե նա նոր բան փորձելու մոտիվացիա ունի, լավ, տեսնենք…»,- ասել է Պյանիչը: