Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է Եվրո-2020-ի խաղի ժամանակ իր սրտի կանգից հետո երկրպագուների արձագանքի մասին։
«Տարօրինակ էր, որովհետև ես չէի սպասում, որ մարդիկ ինձ ծաղիկներ կուղարկեն, քանզի ես հինգ րոպեով էի մահացել: Շատ անսովոր է, բայց գեղեցիկ:
Մարդիկ դեռ գրում են ինձ։ Ես շնորհակալություն եմ հայտնել բոլորին, ում անձամբ հանդիպել եմ, շնորհակալություն եմ հայտնել բժիշկներին, իմ թիմակիցներին և նրանց ընտանիքներին։
Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրպագուներին, ովքեր հազարավոր նամակներ և ծաղիկներ ուղարկեցին, ովքեր մոտեցան ինձ Իտալիայի և Դանիայի փողոցներում, ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար, այն ինձ օգնեց հաղթահարել այս ամենը», – Էրիկսենի խոսքերն է մեջբերում է Football Italia-ն։