«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին դեկտեմբերին ճանաչվել է Ա Սերիայի լավագույն մարզիչը։ Այդ մասին տեղեկացնում է Լիգայի մամուլի ծառայությունը։
Մրցանակը շնորհվում է սպորտային լրատվամիջոցների լրագրողների ժյուրիի ընտրության հիման վրա, որոնք գնահատում են յուրաքանչյուր մարզչի՝ ելնելով տեխնիկական և սպորտային չափանիշներից և նրանց կատարողականից, վարքագծից և արդար խաղի սկզբունքներից:
Դեկտեմբերին անցկացրած 5 խաղում «Ինտերը» 5 հաղթանակ է տարել 15:0 գնդակների տարբերությամբ։
Մրցանակն Ինձագիին կհանձնվի 2022 թվականի հունվարի 9-ին կայանալիք «Ինտեր» – «Լացիո» հանդիպման մեկնարկից առաջ։