«Կրասնոդարի» նոր գլխավոր մարզիչ, ամենայն հավանականությամբ, կդառնա Մարկո Նիկոլիչը։ Հիշեցնենք, որ ռուսասկան ակումբն այսօր խզել էր Վիկտոր Գոնչարենկոյի հետ պայմանագիրը:
«Матч ТВ» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ սերբ մասնագետը թափուր պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուն է։
42-ամյա մարզչի գլխավորած վերջին թիմը եղել է Մոսկվայի «Լոկոմոտիվը», որից նա հեռացվել է նախորդ տարվա հոկտեմբերին:
18 տուրից հետո «Կրասնոդարը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: