CIES Football Observatory սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը կազմել է Եվրոպայի թոփ-5 Լիգաների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը:
Փոխանցման արժեքը գնահատվել է ըստ CIES սեփականության էկոնոմետրիկ ալգորիթմի: Նշվում է, որ հաշիվը կախված չէ ֆուտբոլիստների պայմանագրերում նշված հրաժարագնից:
Մադրիդի «Ռեալից» Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է թոփ-5 Լիգաների ամենաթանկ ֆուտբոլիստը՝ նա գնահատվել է 166,4 միլիոն եվրո։
Ամենաբարձր վարկանիշ ունեցող դարպասապահը ՊՍԺ-ից Ջանլուիջի Դոննարուման է (82 մլն եվրո), կենտրոնական պաշտպանը՝ Ռուբեն Դիաշը «Մանչեսթեր Սիթիից» (120,5 մլն), եզրային պաշտպանը՝ Ալֆոնսո Դևիսը Մյունխենի «Բավարիայից» (122,3 մլն), կիսապաշտպանը՝ Ջուդ Բելինգհեմը։ Դորտմունդի «Բորուսիա» (130,1 մլն), հարձակվողական ոճի կիսապաշտպան՝ Ֆլորիան Վիրցը «Բայերից» (133 մլն)։
Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն չեն հայտնվել լավագույն 100-յակում։ Կիլիան Մբապպեն զբաղեցրել է 48-րդ տեղը, նա գնահատվել է 71,5 մլն եվրո։
Լավագույն տասնյակը.
1. Վինիսիուս Ժունիոր, «Ռեալ Մադրիդ»՝ 166,4 միլիոն եվրո;
2. Ֆիլ Ֆոդեն, «Մանչեսթեր Սիթի»՝ 152,6;
3. Էրլինգ Հոլանդ, «Բորուսիա Դորտմունդ»՝ 142,5;
4. Մեյսոն Գրինվուդ, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 133,9;
5. Ֆլորիան Վիրց, «Բայեր»՝ 133;
6. Ջուդ Բելինգհեմ, «Բորուսիա Դորտմունդ»՝ 130,1;
7. Ալֆոնսո Դևիս, «Բավարիա»՝ 122,3;
8. Ռուբեն Դիաշ, «Մանչեսթեր Սիթի»՝ 120,5;
9. Պեդրի, «Բարսելոնա»՝ 118;
10. Ֆրենկի դե Յոնգ, «Բարսելոնա»՝ 115,2.