Անգլիայի ֆուտբոլային Լիգան հայտարարել է հունվարի 6-ին նշանակված անգլիական Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ «Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը հետաձգելու մասին։
Պատճառը մերսիսայդցիների խաղացողների և մարզիչների շրջանում կորոնավիրուսի լուրջ բռնկումն է։ Որոշումն ընդունվել է «Լիվերպուլի» խնդրանքով:
Հետաձգման պատճառով դիմակայության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը դարձավ առաջինը, այն կանցկացվի հունվարի 13-ին, ինչպես նախատեսված էր։ Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը, որը պետք է կայանար վաղը, դարձավ երկրորդը և կկայանա հունվարի 20-ին։