Պեպ Լեյնդերսը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի օգնականը, վարակվել է կորոնավիրուսով։
Մարզչի հիվանդության պատճառով վաղը նախատեսված անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Արսենալի» դեմ նախախաղային մամուլի ասուլիսը չեղարկվել է։
«Լիվերպուլը» նշել է, որ Լեյնդերսի հիվանդությունն «էլ ավելի է ազդել հանդիպման նախապատրաստության վրա», ինչպես նաև հիշեցրել է «Արսենալի» հետ խաղը հետաձգելու իրենց խնդրանքի մասին։ Առայժմ մերսիսայդցիների հարցումը մնում է անպատասխան։
Հիշեցնենք, որ տարեսկզբին կորոնավիրուսով էր վարակվել նաև Յուրգեն Կլոպը:
«Արսենալ» – «Լիվերպուլ» հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Երևանի ժամանակով 23:45-ին: