Ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը խոստովանել է, որ դիտարկում է կարիերան ավարտելու տարբերակը։
Ժիրկովի վերջին ակումբը եղել է «Զենիթը»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է 2020/21 մրցաշրջանի ավարտին։
“Իմ ապագան? Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, եթե լինեն առաջարկներ, կարող ենք քննարկել։ Հիմա առաջնությունում դադար է, տեսնենք՝ ինչ կլինի։
Ես կարող եմ խաղալ ՌՊԼ, կարող եմ խաղալ այլ տեղ: Առաջիկայում, եթե լինեն առաջարկներ, կդիտարկենք, եթե ոչ, ապա պետք է թոշակի անցնեմ։ Առայժմ առաջարկներ չեն եղել»,- ՏԱՍՍ-ին ասել է Ժիրկովը:
Ժիրկովը 38 տարեկան է, Ռուսաստանի հնգակի չեմպիոն է, «Չելսիի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Ռուսաստանի հավաքականի կազմում: