Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, թե «Ինտերն» ինչպես կարող է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում հաղթահարել «Լիվերպուլի» արգելքը:
«Նախ, «Ինտերը» պետք է վճռական լինի երկու խաղերում և չունենա թերարժեքության բարդույթ: Երկրորդը՝ «Ինտերը» պետք է սահմանափակի սխալների քանակը: Թոփ ակումբների դեմ խաղերում սխալները կարող են որոշիչ լինել:
Եթե դուք թույլ տաք «Էնֆիլդի» մթնոլորտն ազդի ձեր վրա, ապա շատ հեռու չեք գնա»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Թիմերի միջև առաջին խաղը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 16-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 8-ին: