«Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիին թալանել են իր սեփական տանը։
Երկուշաբթի վաղ առավոտյան չորս ավազակներ հարձակվել են արգենտինացու վրա այն բանից հետո, երբ նա և իր ընտանիքը վերադարձել են տուն խաղից հետո։
Ըստ Correio da Manha-ի, հարձակվողները ստիպել են Օտամենդիին բացել դուռը, կապել են նրան ու պարանոցին դանակ դրել։
Դրանից հետո հանցագործները թալանել են այն տունը, որտեղ գտնվում էին ֆուտբոլիստի կինն ու որդին, հանել գումար, զարդեր ու ժամացույցներ։
«Բենֆիկան» հաստատել է հարձակումը և նշել, որ ֆուտբոլիստն ու նրա ընտանիքը չեն տուժել: