Հայտնի են դարձել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի միջև եղած կոնֆլիկտի մանրամասները։
Գաբոնցին դուրս մնաց ԱՊԼ-ի՝ «Սաութհեմփթոնի» դեմ հանդիպման հայտացուցակից, իսկ այսօր նրան զրկեցին ավագի թեւկապից։
«Էվերթոնի» հետ խաղից հետո (1:2) Օբամեյանգը թույլտվություն խնդրեց մեկնել Ֆրանսիա՝ մորը այցելելու և Անգլիա բերելու համար։ Տարեսկզբին «զինագործները» խաղացողին արդեն բաց էին թողել մորը տեսակցելու՝ նրա ծանր հիվանդության պատճառով։
Այս անգամ Օբամեյանգին թույլ են տվել չորեքշաբթի մեկնել Ֆրանսիա՝ պայմանով, որ նա վերադառնա նույն գիշեր՝ հինգշաբթի օրվա մարզմանը մասնակցելու համար:
Ֆուտբոլիստը դա չարեց. նա վաղ առավոտյան թռավ Անգլիա: The Athletic-ի աղբյուրները նշում են, որ Օբամեյանգին հաջողվել է գալ մարզումների, սակայն ակումբը որոշել է, որ նա, այնուամենայնիվ, խախտել է պայմանավորվածությունը։
Իրավիճակը բարդանում էր նրանով, որ ուղևորությունից հետո Օբամեյանգը ստիպված էր մեկուսացնել իրեն այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստացել PCR թեստ, ինչը չի ստացել։ 32-ամյա խաղացողը կարծում էր, որ Ֆրանսիայում հանձնած թեստի պատասխանը բավական կլիներ մարզումները վերսկսելու համար։
Ակումբում կարծում են, որ իրենք Օբամեյանգին շատ հստակ բացատրել են պայմանագրի պայմանները, սակայն ֆուտբոլիստը չի կարողացել դրանք կատարել։