Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է Չեմպիոնների Լիգայի 2021/22 թվականների խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքներին։
Մադրիդյան ակումբը կխաղա ՊՍԺ-ի հետ։
«Հուսով եմ, որ այլևս անակնկալներ չեն լինի։ Հետաքրքիր է ՊՍԺ-ի դեմ խաղալը, այս թիմը Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլի ուժեղ հավակնորդ է։ Կարծում եմ՝ սա հնարավոր հինգ թիմերի մեջից ընտրված ամենաբարդ մրցակիցն է,- Կրոսի խոսքն է մեջբերում իսպանական As-ը: Հանուն նման հանդիպման է, որ մենք ֆուտբոլ ենք խաղում։ Անհամբեր սպասում ենք հանդիպմանը: Խաղադաշտում շատ բարձրակարգ խաղացողներ կլինեն, տեսնենք՝ ինչ կլինի»։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Պարի Սեն Ժերմեն» – «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա 2022 թվականի փետրվարի 15-ին Փարիզում։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Մադրիդում։