Անգլիայի՝ տարվա լավագույն մարզիկի հավակնորդները

Բրիտանական BBC ընկերությունը հրապարակել է Անգլիայի՝ տարվա մարզիկի կոչման հավակնորդներին։

Այս մրցանակի համար պայքարում է վեց մարզիկ՝ «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին, US Open 2021-ի հաղթող Էմմա Ռադուկանուն, ջրասուզորդ Թոմաս Դեյլին, լողորդ Ադամ Փիթին և պարալիմպիկ հեծանվորդուհի Սառա Սթորին։

Հաղթողին կորոշեն երկրպագուները։ Քվեարկությունը կսկսվի դեկտեմբերի 19-ին։