ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ֆրանսիական France Football ամսագրի վարկածով արժանացել է Լև Յաշինի՝ աշխարհի լավագույն դարպասապահի մրցանակին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Փարիզի «Շատելե» թատրոնում:
Մրցանակը կրում է խորհրդային դարպասապահ Լև Յաշինի անունը, ով պատմության մեջ միակ դարպասապահն է, ով ստացել է «Ոսկե գնդակը»։ Այս մրցանակը հաստատվել է 2019թ. Ալիսոնը դարձել է առաջին դափնեկիրը։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2020 թվականին France Football-ի մրցանակներ չեն եղել։