«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն մոտ է Ուրուգվայի հավաքականը գլխավորելուն:
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ Ուրուգվայի ֆուտբոլային միությունը 45-ամյա մասնագետին մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկել:
Հիշեցնենք, որ օրերս հարավամերիկյան ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Օսկար Տաբարեսը, ով վերջին 15 տարվա ընթացքում մարզում էր ազգային թիմը: