Ֆրենկ Լեմպարդն ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև

«Չելսիի» նախկին խաղացող և գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։

«Դուք գիտեք, որ ես միշտ Մեսսիի երկրպագուն եմ եղել:

Բայց իրականում, եթե նայեք Ռոնալդուի խաղին և նրա գոլերին կարևոր հանդիպումներում՝ մեծ եզրափակիչներում և կիսաեզրափակիչներում, ապա հիմա ես կնախընտրեի նրան»,- ասել է Լեմպարդը Sky Sports-ին տված հարցազրույցում: