Ֆրանչեսկո Տոտտի. «Այս տարի ես «Ոսկե գնդակը» կտայի նրան»

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին խոսել է «Ոսկե գնդակի» առաջիկա արարողության մասին.

«Մենք սովոր ենք տեսնել նրան, թե ինչպես են այս մրցանակը հանձնում Մեսսիին կամ Ռոնալդուին: Բայց այս տարի ես «Ոսկե գնդակը» կտայի Լևանդովսկուն»,- ասել է Տոտտին Sport-ին։

Այսօր Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:30-ին։