ՖԻՖԱ-ն խաղից դուրս վիճակը որոշող տեխնոլոգիա կփորձարկի

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը հարցազրույց է հրապարակել խաղից դուրս դիրքի կիսաավտոմատ հայտնաբերման նոր տեխնոլոգիայի ներդրման պատասխանատուների հետ, որը փորձարկվելու է Արաբական գավաթի խաղարկությունում։

«Տեխնոլոգիաները շատ կարևոր և օգտակար են թե՛ նախախաղային նախապատրաստության, թե՛ հանդիպումների ժամանակ որոշումների կայացման գործընթացում։ Խաղից դուրս դիրքի դեպքում որոշումը կայացվում է ոչ միայն խաղացողների դիրքը, այլեւ շարժմանը մասնակցությունը վերլուծելուց հետո։ Տեխնոլոգիան կկարողանա գիծ քաշել, բայց դիրքի գնահատումը կմնա մրցավարի ուսերին»,- ասել է ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար Պիեր Լուիջի Կալինան:

«Յուրաքանչյուր մարզադաշտի տանիքի տակ տեսախցիկ ենք տեղադրելու։ Ֆուտբոլիստների մարմնի շարժման տվյալները, որոնք քաղված են տեսանյութից, կուղարկվեն օպերատորներին, իսկ խաղից դուրս գծի հաշվարկված գիծը և գնդակի հպման կետը կտրամադրվեն կրկնակի օպերատորին գրեթե իրական ժամանակում», – ավելացրել է Ֆուտբոլային տեխնոլոգիաների և նորարարության տնօրեն Յոհաննես Հոլցմյուլերը: