«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է «Ոսկե գնդակի» առաջիկա արարողության մասին.
«Էրիկսենն այս տարի վաստակեց «Ոսկե գնդակը» այն ամենի համար, ինչի միջով անցավ: Սա ուժեղ ուղերձ կլիներ ամբողջ համաշխարհային ֆուտբոլի համար, մարդիկ մեծ զգայունություն կցուցաբերեին։
Մեսսին 20 տարվա լավագույնն է եղել, բայց բոլորի համար լավ կլիներ, եթե Էրիկսենը ստանար մրցանակը»,- ասել է Ալվեսը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Էրիկսենը սրտի կանգ էր ունեցել Եվրո-2020-ի Դանիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ։ Այդ ժամանակվանից նա խաղադաշտ չի մտել։ Կիսապաշտպանն այժմ վերականգնողական կուրս է անցնում։
Այսօր Երևանի ժամանակով 23:30-ին կմեկնարկի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: