Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը։
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի ֆուտբոլիստը բաց կթողնի Փարիզում կայանալիք այսօրվա միջոցառումը, հայտնում է լրագրող Պեդրո Սեպուլվեդան։
Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլի անհատական մրցանակի հավակնորդների թվում է։
Արարողությունը կսկսվի Երևանի ժամանակով 23:30-ին: