IHHFS-ը հրապարակել է 2021 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IHHFS) հրապարակել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում քվեարկության արդյունքները։

IHHFS-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 150 միավորով։

Երկրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 105 միավոր, երրորդը՝ «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն՝ 40 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաստակել է ընդամենը 15 միավոր և զբաղեցրեց յոթերորդ տեղը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևանդովսկին Tuttosport-ի վարկածով ճանաչվել էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։