«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նանին հայտարարել է «Օռլանդո Սիթիից» հեռանալու մասին:
«Բոլոր լավ բաներն ավարտվում են: Հիանալի պահերով, նոր ծանոթություններով և մարզական հաջողություններով լի 3 հիանալի մրցաշրջանից հետո ես հեռանում եմ «Օռլանդո Սիթիից»:
Օռլանդոն այն քաղաքն է, որը ես կարող եմ անվանել իմ տունը՝ հրաշալի մարդկանցով և ֆանտաստիկ երկրպագուներով, բայց իմ պայմանագրի ժամկետն ավարտվեց, և ակումբը որոշեց չերկարաձգել այն։ Ինձ համար պատիվ էր լինել այս ակումբի ավագը MLS-ի պատմության առաջին փլեյ-օֆֆում։
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին երկրպագուները առաջին իսկ օրվանից աջակցում ինձ ու ընտանիքիս։ Դու իմ դեմքով ընկեր ու հավատարիմ երկրպագու ես գտել։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»,- թվիթերում գրել է Նանին:
35-ամյա կիսապաշտպանը «Օռլանդո Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականից։ Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», Նանին հանդես է եկել նաև «Սպորտինգում», «Ֆեներբախչեում», «Վալենսիայում» և «Լացիոյում»: