«Լեգիայի» երկրպագուները «Լեսթերի» դեմ խաղում ծեծի են ենթարկել 12 ոստիկանի

«Լեգիայի» երկրպագուները Եվրոպա Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում (1:3) ծեծի են ենթարկել 12 ոստիկանի։

Լեհ երկրպագուները ցանկացել են ներխուժել տանտերերի համար նախատեսված տրիբունա, որպեսզի անգլիացի երկրպագուները կռվեն նրանց հետ, սակայն բախվել են իրավապահ մարմինների դիմադրությանը։ Ոստիկանությունը բերման է ենթարկել «Լեգիայի» յոթ երկրպագուի։

Եվրոպայի Լիգայի խմբային փուլի եզրափակիչ՝ 6-րդ տուրում «Լեգիան» սեփական հարկի տակ կխաղա «Սպարտակի» հետ։