Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Բելգիայի դեմ խաղում Բեյլի մասնակցության մասին

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Փեյջը հայտնել է, որ թիմի ավագ Գարեթ Բեյլը մեկնարկային րոպեներից չի մասնակցի ԱԱ-2022-ի ընտրական փուլի եզրափակիչ տուրի Բելգիայի ընտրանու հետ հանդիպումը:

«Բեյլը չի հայտնվի մեկնարկային կազմում։ Մենք այդ մասին գիտեինք դեռ այն ժամանակ, երբ նա ճամբար էր գալիս: Մեր պլանը կայանում էր նրանում, որ Բեյլն առաջին հանդիպմանը մեկ խաղակես կխաղար և, հնարավոր է, փոխարինման դուրս գար երկրորդ կեսում:

Գարեթը երկու ամիս է՝ չի խաղում և ֆիզիկական տեսանկյունից այս հանդիպմանը նրան մեկնարկային րոպեներից դուրս բերելը սխալ կլիներ», – 47-ամյա մասնագետին է ցիտում Sky Sport-ը: