Գարեթ Սաութգեյթը կերկարաձգի պայմանագիրը Անգլիայի հավաքականի հետ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը շուտով նոր պայմանագիր կկնքի Անգլիայի ազգային հավաքականի հետ։ Հաղորդում է Daily Mail-ը։

Ներկայիս մասնագետի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի վերջին։ Կողմերը պայմանավորվել են երկարաձգել համագործակցությունը առնվազն մինչև 2024 թվականը, երբ ավարտվի Եվրոպայի առաջնությունը։

Նշվում է, որ Սաութգեյթի պայմանագիրը կստորագրի, հենց որ Անգլիան երաշխավորի իր մասնակցությունը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին։ Մարզչի տարեկան 3 մլն ֆունտ աշխատավարձը կգերազանցի 5 մլն ֆունտ ստեռլինգը: