Անգլիայի հավաքականը կորուստ ունի Ալբանիայի դեմ խաղից առաջ

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը չի օգնի Անգլիային ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղում: Կասկածի տակ է նաև կիսապաշտպանի մասնակցությունը Սան Մարինոյի դեմ հետագա խաղին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։

Մաունթն այս շաբաթվա սկզբին հեռացրել է իմաստության ատամները, և այդ իսկ պատճառով նա չի կարող մասնակցել ազգային հավաքականի խաղերին, քանի որ բժշկական անձնակազմը հետևում է նրա վերականգնմանը:

Նոյեմբերի 12-ին Անգլիան սեփական հարկի տակ կխաղա Ալբանիայի հետ, իսկ նոյեմբերի 15-ին արտագնա հանդիպում կանցկացնի Սան Մարինոյի հետ: