ՊՍԺ-ի կանանց թիմի ֆուտբոլիստը ձերբակալվել է

ՊՍԺ-ի կանանց թիմի կիսապաշտպան Ամինատա Դիալոն չորեքշաբթի առավոտյան ձերբակալվել է Մարլի-լե-Ռոյում գտնվող իր տանը։ Ձերբակալությունը կատարվել է Ամինատայի թիմակից Խեյրա Համրաուիի վրա հարձակման հետաքննության շրջանակներում, հաղորդում է L’Equipe-ը:

Նոյեմբերի 4-ին Համրաուին դաժան հարձակման ենթարկվեց ՊՍԺ-ի կողմից կազմակերպված երեկույթի ավարտին Բուա դե Բուլոնի ռեստորանում: Երկու դիմակավոր տղամարդ նրան դուրս են բերել մեքենայից և երկաթե ձողով ծեծել, իսկ հետո անհետացել։ Մեքենայում ներկա են եղել Դիալոն և մեկ այլ թիմակից։