Միասեռական ֆուտբոլիստը խոսել է այն մասին, թե արդյոք ինքը կմասնակցի ԱԱ-2022-ին

«Ադելաիդա Յունայթեդի» կիսապաշտպան Ջոշ Կավալլոն, որը հոկտեմբերին խոստովանել է, որ միասեռական է, կիսվել է Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության հետ կապված մտահոգություններով:

«Ես Քաթարում միասեռականների համար մահապատժի նման մի բան եմ կարդացել: Ես վախենում եմ սրանից, ուստի չէի ցանկանա գնալ Քաթար։ Եվ դա տխրեցնում է ինձ։

Ի վերջո, Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում։ Ձեր երկրի համար խաղալը ցանկացած պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար ամենամեծ ձեռքբերումներից է: Իսկ այն գիտակցումը, որ մրցաշարը կանցկացվի մի երկրում, որը չի աջակցում գեյերին և սպառնում է մեր կյանքին, սարսափելի է։

Սա ինձ ստիպում է վերագնահատել արժեքները։ Ի՞նչն է ավելի կարևոր՝ իմ կյանքը, թե կարիերայի ձեռքբերումները»,-  ասել է Կավալլոն։

Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը մեկ հանդիպում ունի անցկացրած Ավստրալիայի Մ19 հավաքականի կազմում։ 2019 թվականի հոկտեմբերին նա 18 րոպե խաղաց Վիետնամի Մ19 տարեկանների դեմ։

Կավալոն Ավստրալիայի հավաքականում դեռևս չի խաղացել։