Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը թիմի մի շարք վնասվածքների պատճառով կազմում փոփոխություններ է կատարել:
Հայտացուցակից դուրս են մնացել Լյուկ Շոուն և Մարկուս Ռեշֆորդը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Ջեյմս Ուորդ-Փրաուսը («Սաութհեմփթոն») ու Մեյսոն Մաունթը («Չելսի»):
Անգլիայի հավաքական առաջին անգամ հրավեր է ստացել «Արսենալի» կիսապաշտպան Էմիլ Սմիոթ-Ռոուն:
Նշենք, որ Սաութգեյթի թիմը ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում նոյեմբերի 12-ին խաղալու են Ալբանիայի, իսկ նոյեմբերի 15-ին՝ Սան Մարինոյի հավաքականի հետ: