Դիդյե Դեշամը հարկադրված փոփոխություն է կատարել թիմի հայտացուցակում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողանա Ֆրանսիայի հավաքականին օգնել ԱԱ-2022-ի որակավորման փուլի առաջիկա խաղերում:

28-ամյա խաղացողն ազդրի վնասվածք է ստացել: Նրա վերականգնման ժամկետները հայտնի կդառնան առաջիկայում:

L’équipe-ը հայտնում է, որ Պոգբային հավաքականում կփոխարինի «Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուն:

Հավելենք, որ Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 13-ին մրցելու է Ղազախստանի, իսկ նոյեմբերի 1-ին՝ Ֆինլանդիայի հետ: