«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, այժմ ՖԻՖԱ-ի ֆուտբոլի համաշխարհային զարգացման դեպարտամենտի ղեկավարը, խոսել է Աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարի մասին։
«Ես զարմացած եմ, որ խտրականությունից զերծ հասարակությունում ցանկացած ոք, որը քայլում է փողոցով, երբ նրան հարցնեն, թե արդյոք լավ գաղափար է երկու տարին մեկ կանանց Աշխարհի առաջնություն անցկացնելը, կասի. «Այո, հիանալի, դա կօգնի զարգացնել ֆուտբոլը»:
Այդ դեպքում ինչու է դա վատ տղամարդկանց համար: Սա ցույց է տալիս, որ գաղփարի մերժումը հիմնված է զգացմունքների վրա: Մենք մեծացել ենք՝ իմանալով, որ Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում չորս տարին մեկ, և մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ նույնը մնա։
Մեր հարցումներում կարծիքները բաժանված են. Երիտասարդ սերունդը պաշտպանում է այս գաղափարը, իսկ 50-ն անցները դեմ են դրան։
Պետք չէ վախենալ։ Ֆուտբոլ դիտող ժամանակակից տղան բանիմաց է, պահանջկոտ է, նրա համար կարևոր է նրա դիտածի որակը։ Այսօր որակի պահանջ կա, և մարդիկ լավ տեղեկացված են։ Մենք պատասխանատու ենք նրանց այս որակն ապահովելու համար»,- ասել է Վենգերը Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում: