Արգենտինայի ընտրանու ավագ Լիոնել Մեսսին կարող է մասնակցել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ուրուգվայի ու Բրազիլիայի հավաքականների դեմ խաղերին:
Getfootballnewsfrance.com-ի հաղորդմամբ՝ 34-ամյա հարձակվողը, ով ազդրի վնասվածքի պատճառով բաց էր թողել ՊՍԺ-ի վերջին հանդիպումները, սկսել է մարզվել հավաքականի ճամբարում:
Հավաքականի բժշկական անձնակազմը Լեոյին թույլատրել է ամբողջական հանդիպում անցկացնել Բրազիլիայի ընտրանու դեմ, իսկ Ուրուգվայի հետ խաղում մեկնարկային րոպեներից կամ երկրորդ խաղակեսում դուրս գալ խաղադաշտ: