Հանս-Դիտեր Ֆլիկ. «Ես կտրականապես դեմ եմ ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անցկացնելու գաղափարի մասին:

«Աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր երկու տարին մե՞կ: Ես կտրականապես դեմ եմ դրան։ Երկու տարին մեկ անցկացվող աշխարհի առաջնությունը ոչ միայն կծանրաբեռնի ֆուտբոլը, այլև լուրջ փորձություն կդառնա ամբողջ մարզական աշխարհի համար: Այլ մարզաձևերը նույնպես ուշադրություն են պահանջում։

Առաջին հերթին՝ դա պարզապես չի կարելի պարտադրել խաղացողներին, մենք պետք է կենտրոնանանք ֆուտբոլիստների և նրանց առողջության վրա», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։