Գարի Լինեկեր. «Անկախ հոնորարից, ես չեմ աջակցի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հեռուստատեսության փորձագետ Գարի Լինեկերը հայտարարել է, որ չի համագործակցի Քաթարի հետ 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ: BBC-ի թիմի կազմում նա կմեկնի մրցաշար՝ լուսաբանելու այն: Նախկին հարձակվողն ընդգծել է, որ դա կեղծավորություն չի համարում։ Նախկինում նա բազմիցս քննադատել է երկրի ռեժիմին մարդու իրավունքները ոտնահարելու և ԼԳԲՏ մարդկանց ճնշելու համար։

«Ինձ անընդհատ հարցնում են՝ գնալու եմ։ Ես ստիպված եմ, քանի որ սա իմ գործն է։ Թղթակիցներն ու լրագրողները գնում են, ինչո՞ւ ես չգնամ։ Ես կտրականապես համաձայն չեմ նրանց ռեժիմի հետ և մտադիր չեմ դրա փոխարեն խոսել: Մենք գիտենք, որ աշխարհի առաջնության հայտը կոռումպացված էր: Մենք չպետք է այնտեղ լինենք, բայց կլինենք: Եվ ես այդ մասին կխոսեմ այնտեղից։

Այս կերպ կաջակցե՞մ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Ոչ։ Մրցաշարում ինչ-որ բան կանե՞մ Քաթարի համար: Բացարձակապես ոչ: Անկախ նրանից, թե ինչ կառաջարկվի ինձ։ Ցանկացած վճարի դեպքում պատասխանը կլինի ոչ»,- Լինեկերի խոսքն է մեջբերում The Sun-ը։