Վանդա Նառան լուսանկար է հրապարակել իր նախկին ամուսին՝ Մաքսի Լոպեսի հետ (լուսանկար)

ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի գործակալ և կին Վանդա Նառան Instagram-ում լուսանկար է հրապարակել իր առաջին ամուսնու՝ Մաքսի Լոպեսի հետ, ում հետ նա հարաբերությունների մեջ է եղել 2008-ից 2013 թվականներին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին Վանդա Նառան Instagram-ում գրել էր, որ ֆուտբոլիստը խաբել է իրեն։ Մարզիկի կինը իր պրոֆիլից հեռացրել է Մաուրոյի բոլոր լուսանկարները։ Զույգը երկու ընդհանուր դուստր ունի։ Իկարդիի հետ հարաբերություններից առաջ Վանդան ամուսնացած է եղել իր ընկերոջ՝ կիսապաշտպան Մաքսի Լոպեսի հետ, որից ունի երեք որդի։