«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է այն մասին, թե ինչպես է ազդել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վերադարձը Ֆրանսիայի ազգային հավաքականի վրա։
«Ես ոչինչ չունեմ Բենզեմայի դեմ, բայց նրա վերադարձն ազգային հավաքական անհավասարակշռեց թիմի խաղը: Մեզ ժամանակ էր պետք հարմարվելու համար։ Չնայած այս ամենին, Կարիմը հեղափոխություն է արել մեր խաղում, հատկապես, երբ խոսքը գնում է հարձակման մասին: Այս փոփոխությունը չէր կարող տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում, հատկապես Եվրոպայի առաջնության նման կարևոր մրցաշարում:
Շնորհակալ կլինեմ, եթե Դեշամն ինձ նախապես տեղեկացներ Կարիմի հավաքական վերադառնալու մասին, ինչպես դա արեց մի քանի այլ ֆուտբոլիստների հետ, բայց դա նրա որոշումն էր և ես կարող եմ հասկանալ նրան»,- Ժիրուի խոսքն է մեջբերում L’Equipe-ն։