Գարի Լինեկեր. «Եթե Չավին կիսով չափ լավ մարզիչ լինի, որքան ֆուտբոլիստ էր, ապա հաջողությունը կգա»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, այժմ հեռուստատեսային փորձագետ Գարի Լինեկերը հաջողություն է մաղթել «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Չավիին։

«Մեծ հաջողություն եմ մաղթում Չավիին: Եթե ​​նա գոնե կիսով չափ լավ մարզիչ լինի, որքան ֆուտբոլիստ էր, ապա հաջողությունը կգա»,- գրել է Լինեկերն իր Twitter-ում։

Ավելի վաղ կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր 41-ամյա իսպանացի Չավիի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Հայտնի է դարձել, որ Չավիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ նա Բարսելոնա կժամանի այս շաբաթավերջին, իսկ երկուշաբթի՝ նոյեմբերի 8-ին, նա կհայտնվի որպես «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ։