ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկության ֆավորիտների մասին:
«Մենք հաղթանակի համար հիմնական ֆավորիտներից մեկն ենք, բայց ոչ միակը: Բոլորը խոսում են ՊՍԺ-ի մասին՝ նրա խաղացողների համար, բայց մյուս թիմերի ֆուտբոլիստներն արդեն շատ տարիներ է միասին են խաղում, այդ թիմերը լավ խաղացողների են հրավիրել: Դա «Մանչեսթեր Յունայթեդն» է, «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Լիվերպուլը», «Ատլետիկոն» և «Չելսին»», – ասել է արգենտինացին beIN SPORTS-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Մեսսին 4 անգամ դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր՝ 2005/06, 2008/09, 2010/11 և 2014/15 մրցաշրջաններում: