Ժոզե Մոուրինյո. ««Ռոմայի» օգտին չնշանակվեց 2 մաքուր 11-մետրանոց հարված»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի «Բուդե-Գլիմտի» դեմ խաղից (2:2) հետո քննադատել է մրցավարների աշխատանքը:

«Հաշիվը 2:2 է, սա իրականություն է, բայց պետք է 2 11-մետրանոց հարված նշանակվեր, դա ակնհայտ է: Ինչի մասին ասես կարելի է խոսել, բայց նրանք երկու անգամ հարվածեցին դարպասին և երկու գոլ խփեցին: Մենք երկու գոլ խփեցինք և չստացանք 2 մաքուր 11-մետրանոց հարված:

Ես չգիտեմ, միգուցե նրանք վատ մրցավարներ ունեն, ովքեր կարիերան սկսում են Կոնֆերենցիաների Լիգայում: Ես ոչինչ չեմ ասել Նորվեգիայում մրցավարի մասին, քանի որ մենք պարտվեցինք 1:6 հաշվով, սակայն 2 ակնհայտ 11-մետրանոց կար:

Մենք կարող ենք պրագմատիկ կերպով նայել վիճակագրությանը, սակայն որքա՞ն միավորներ է «Ռոման» կորցրել մրցավարական սխալների պատճառով: Նայեք «Յուվենտուսի», «Միլանի» և «Բուդե-Գլիմտի» հետ խաղերը», – Մոուրինյոյին է ցիտում Football Italia-ն: