ԱԱ-2022. Փոփոխություն է կատարվել Բրազիլիայի ընտրանու հայտացուցակում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը հրավիրվել է Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի նոյեմբերի խաղերին:

21-ամյա կիսապաշտպանը համալրվել է «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի փոխարեն, ով վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի «Ատլետիկոյի» դեմ խաղում (2:0):

Հիշեցնենք, որ «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել էր, որ Ֆիրմինոն վնասվածքի պատճառով բաց կթողնի ավելի քան մեկ ամիս։

Այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 15 հանդիպումներում Վինիսիուսը դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նոյեմբերին Բրազիլիայի հավաքականը կանցկացնի երկու հանդիպում՝ Կոլումբիայի (նոյեմբերի 12) և Արգենտինայի (նոյեմբերի 17) հավաքականների հետ: