Ստեֆանո Պիոլի. «Փլեյ-օֆֆի ուղեգրի արժանանալու համար պետք է հաղթել»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Պորտուի» հետ ոչ-ոքի արդյունքի մասին (1:1):

«Մենք կարող էինք ավելի լավ խաղալ, հատկապես առաջին խաղակեսում: Մեզ չէր բավարարում որոշումների ընդունման հարցում հստակությունը:

Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար պետք է հաղթել: «Պորտուն» հիանալի արդյունքներ ունի արտագնա վերջին խաղերում, և մի մոռացեք, որ նրանք նախորդ մրցաշրջանում մրցաշարից դուրս թողեցին «Յուվենտուսին»: Մենք պետք է ավելի կայուն լինենք», – Football Italia-ն: