4 գոլ հավակնում է դառնալ Չեմպիոնների Լիգայի՝ շաբաթվա լավագույնը (VIDEO)

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում քվեարկություն է սկսել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն գոլն ընտրելու համար.

Հավակնորդների թվում է 4 ֆուտբոլիստ.

«Վոլֆսբուրգի» հարձակվող Լուկաս Նմեչան հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Զալցբուրգի» հետ խաղում (2:1):

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հաղթական գոլ էր խփել «Շախտյորի» դեմ հանդիպմանը (2:1):

«Բավարիայի» առաջատար Ռոբերտ Լևանդովսկին աչքի էր ընկել «Բենֆիկայի» դեմ խաղի  (5:2) 61-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ատալանտայի» հետ հանդիպման (2:2) առաջին խաղակեսի վերջում հավասարեցրել էր հաշիվը:

https://twitter.com/ChampionsLeague/status/1456051668563410947