Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբին ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ռեալի» դեմ հանդիպման արդյունքը (1:2), ինչպես նաև առանձնացրել մրցակցի հարձակվող Կարիմ Բենզեմային:
«Այս հանդիպումը տարբերվում էր Կիևում խաղից: Այնժամ մենք մեր դարպասը գրավեցինք: «Շերիֆի» հետ ևս լավ տեսք ունեինք, բայց երկու անիմաստ գոլ բաց թողեցինք:
Ինչ վերաբերում է Կարիմ Բենզեմային, ապա նա արժանի է «Ոսկե գնդակին»: Կարիմը հենց հիմա աշխարհի լավագույն հարձակվողն է», – Դե Ձերբիի խոսքերն է փխոանցում As-ը: