Հայտնի է դարձել, թե հարձակվող Պաուլո Դիբալան երբ կերկարաձգի «Յուվենտուսի» հետ պայմանագրի ժամկետը:
27-ամյա խաղացողի գործակալը երկու շաբաթվա ընթացքում կժամանի Թուրին՝ գործարքը ձևակերպելու համար:
Արգենտինացին մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 8,5 միլիոն եվրո աշխատավարձով: Եվս 1,5 մլն. նա կարող է ստանալ բոնուսի տեսքով:
Դիբալայի գործող համաձայնագրի ժամկետը «Ծեր սինյորայի» հետ լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին: