Մաուրիսիո Պոչետինո. «Դժվար է ասել, որ ես գոհ եմ մեր խաղից»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսո Պոչետինոն խոսել է ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ մրցափուլում «Լեյպցիգի» հետ ոչ-ոքի արդյունքի (2:2) մասին:

«Մենք պետք է վերլուծենք այս հանդիպումը, բայց երբեմն պետք է խոստովանել, որ մրցակիցը արժանի էր, «Լեյպցիգը» շատ լավ թիմ ունի:

Դժվար է ասել, որ ես գոհ եմ մեր խաղից, քանզի մենք հիասթափված ենք ոչ-ոքի արդյունքից: Կարծում եմ՝ մենք բավականաչափ պահեր ստեղծեցինք՝ երեք միավոր վաստակելու համար, բայց այս արդյունքը կարելի է արդարացի անվանել», – արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: