Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոններ Լիգայի խմբային փուլի հերթական տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը:
«Ես հասկանում եմ երկրպագուների կողմից սուլոցը, քանի որ ծանոթ եմ «Բեռնաբեուի» մթնոլորտին: Այս մարզադաշտը շատ բան է պահանջում:
Լավ է, որ երկրպագուները մեզ նման ձևով են արթնացնում: Մենք լավ սկսեցինք երկու խաղակեսն էլ, բայց ագրեսիվ չէինք: Թիմը վերահսկում էր իրավիճակը», – 62-ամյա մարզչին է ցիտում Marca պարբերականը: