Յուրգեն Կլոպ. «Մենք գրեթե իդեալական հանդիպում անցկացրեցինք»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ սեփական հարկի տակ տարած հաղթանակի (2:0) մասին:

«Մեզ հաջողվեց գրեթե կատարյալ հանդիպում անցկացնել։ Մենք խաղացինք այնպես, ինչպես ցանկանում էինք։ Մենք գոլ խփեցինք անհրաժեշտ պահերին։ «Աթլետիկոն» խաղը սկսեց շատ ավելի ուժեղ, քան նախորդ հանդիպմանը՝ իր դաշտում, բայց մենք լավ պաշտպանվեցինք, և Տրենտը երկու հրաշալի փոխանցում կատարեց:

Երկու հիանալի գոլ խփեցինք։ Դիոգուն գիտի, որ նա չի վրիպում նման իրավիճակներում: Սադիոն ևս ցանկանում է գոլ խփել և կարողանում է տուգանայինում ճիշտ տեղում հայտնվել, որպեսզի իրացնի նման պահերը», – գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: