ՈւԵՖԱ-ն քվեարկություն է սկսել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն խաղացողին ընտրելու համար:
Հավակնորդների ցանկում է հայտնվել 4 ֆուտբոլիստ.
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը (5:2):
Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Պեդրու Սանսալվեշը դուբլ էր ձևակերպել «Բեշիկթաշի» հետ խաղում (4:0):
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան 2 գոլ էր խփել և մեկ ասիստ կատարել «Զենիթի» դեմ հանդիպմանը (4:2):
«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ էր դարձել «Ատալանտայի» դեմ խաղում (2:2):