Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայությունը ներկայացրել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի հանդիպումների համար հայտացուցակը:
Հիշեցնենք, որ Ֆերնանդու Սանտուշի թիմն այժմ 16 միավորով զբաղեցնում է A խմբի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար Սերբիային զիջելով 1 միավոր:
Պորտուգալացիները խաղալու են Իռլանդիայի (նոյեմբերի 11) և Սերբիայի (նոյեմբերի 14) հավաքականների հետ: