«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Մալմյոյի» դեմ խաղում (1:0) թիմի հաղթանակի մասին։
«Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք. Մեզ հաղթանակ էր պետք, մենք հասանք դրան։ Առաջին խաղակեսում մենք շատ հարվածներ կատարեցինք դարպասին, շատ հպումներ եղան մրցակցի կիսադաշտում։ Ընդմիջումից հետո անհրաժեշտ էր ուժեղացնել ինտենսիվությունը, մենք գլուխ հանեցինք դրանից։ Ապահովելով մրցակցի դարպասի վրա առավելագույն ճնշումը՝ մենք իդեալականորեն օգտագործեցինք գոլային հնարավորությունը։ Մենք վերահսկում էինք խաղը և փորձում էինք խուսափել մեր տուգանային հրապարակում վտանգավոր պահերից։ Մենք ոչ մի վայրկյան չկորցրինք կենտրոնացումը»,- Տուխելի խոսքն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։
«Չելսին» (9 միավոր) H խմբում երկրորդն է, «Մալմյոն» (0 միավոր և 0 գոլ)՝ վերջին հորիզոնականում։